Երևանում քրեական հեղինակություն է սպանվել

600x395Հրազենով կատարված սպանություն՝ Քանաքեռ-Զեյթունում. սպանվել է «Չուգուն» մականվամբ հեղինակությունը:

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան փողոցից հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 30-35 տարեկան մի տղամարդ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Այս պահին նշված փողոց է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ տեղի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Դիտվել է 1,345 անգամ
 


Այս թեմայով