Home » հրատապ » Երևանում փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել

Երևանում փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել

գհգհԵրեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում այսօր` նոյեմբերի 25-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները  և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել է պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Խմբի մեջ կան նաեւ սփյուռքահայեր:

Տունը, որտեղ վնասազերծվել են «զինյալները», հայտնաբերվել են հատուկ ջոկատայինների համազգեստներ:

Իրավապահները տուն են մտել` պատը զինտեխնիկայով քանդելու միջոցով:

Վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:

70380e26030ebb537f7f8cb4c564ed9c

629233da0cddf49f05fba3af0292bfd8

Դիտվել է 291 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy