Երևանում փոթորկի պատճառով 63-ամյա քաղաքացի է մահացել

Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ փոթորկի պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Աէրացիա 12/1 հասցե, գործարան, որտեղից մարմնական վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավոր քաղաքացին մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Շիրակի 4-րդ շենքի բնակիչ, 63-ամյա Բաղդասար Չարկիչյանն էր: Նա այցելելիս է եղել նշված գործարան՝ իր փեսային, երբ տանիքից փոթորիկը պոկել և մեծ թվով մետաղյա թիթեղներ է շպրտել ու հարվածել նրան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 


Այս թեմայով