Երևանում վրաերթի են ենթարկվել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցները

Երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Վարագյանը Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 FF 476 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 69-ամյա Սեդա Գևորգյանին և 41-ամյա Արման Բարխուդարյանին:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնագետ, իսկ Ա. Բարխուդարյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ:

Այս թեմայով