Երևանում վթարի է ենթարկվել գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի որդին

Մայիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան 41 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ճաղավանդակներին, այնուհետև՝ դարպասին, հետո բախվել բետոնե սյանն ու անցել վարժարանի տարածք ու բախվել հաստաբուն ծառին։

shamshyan.com-ի տեղեկությունների համաձայն վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժիշկների օգնությունից՝ հայտարարելով, որ ինքն իրեն լավ է զգում։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վարորդը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի արդեն պաշտոնաթող տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է։

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache