Home » ՄԱՄՈՒԼ » Երևանում Պուտինի հետ քննարկելու են գազի սակագինը իջեցնելու հարցը. «Հրապարակ»

Երևանում Պուտինի հետ քննարկելու են գազի սակագինը իջեցնելու հարցը. «Հրապարակ»

սերժ պուտին«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը` միայն անապահով խավերի համար: Սակայն, մեր տեղեկություններով, ամսի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։

Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին` գազի գինը 156-ից դարձավ 146` ներքին սպառողի համար: Մեր տեղեկություններով` խնդրո առնչությամբ առաջիկայում սպասվում է նաև «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան` վերջնական քննարկումների համար:

Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաև ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել` մասնակցելու այդ և այլ քննարկումների»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 76 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy