Երևանում նոր ճանապարհ է կառուցվում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը:

Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի — Սասնա ծռեր ճանապարհահատվածով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Այս թեմայով