Երևանում հայտնաբերվել ու ձերբակալվել է «Լոշտ Հովոն». նրա տանը հայտնաբերվել է մեծ թվով թմրանյութ

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Տարոն Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Այվազյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հարազատների ու ընկերների շրջապատում հայտնի է «Լոշտ Հովո» մականվամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին, խուզարկություն է կատարվել Հ. Այվազյանի տանը։ Խուզարկությամբ հայտնաբերվել է 10 մլ դատարկ ներարկիչ, 12 մլ դատարկ ներարկիչ, 1 մլ դատարկ ներարկիչ, օգտագործված ներարկիչների 120 ասեղներ՝ իրենց պատյաններով, 1 մլ տարողության 680 դատարկ ներարկիչ, փայլաթիթեղի մեջ «Բելմեդ» գրառմամբ սպիտակ գույնի 3 դեղահաբ, զուգարանի լվացարանի տակի պահարանից հայտնաբերվել է 5 մլ 7 ներարկիչ, որոնց մեջ առկա է եղել կիսաչորացած հեղուկ զանգվածներ, որոնցից մեկի մեջ առկա է եղել մոտ 2,5 մլ սպիտակ գույնի հեղուկ զանգված, նույն պահարանի ձախ դարակից հատնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է բամբակե 36 գնդիկ, շերեփ, որի մեջ եղել է 1 հատ բամբակյա գնդիկ, իսկ շերեփի մեջ առկա է եղել սպիտակ և շագանակագույն հետքեր, փոքր երկաթյա տուփ, որի մեջ լցված է եղել սպիտակ գույնի փոշենման զանգված, որի քաշը կազմել է մոտ 3,64 գ, տարբեր չափսերի 15 ներարկիչ, որից 8 ներարկիչի մեջ առկա է եղել հեղուկ զանգված, իսկ 7 ներարկիչները եղել են օգտագործված՝ դատարկ վիճակում, 3 հատ 1 մլ ներարկիչ՝ չօգտագործված, 5 հատ 5 մլ ներարկիչ՝ չօգտագործված:

Զուգարանի հատակին հայտնաբերվել է «ՓՈՔԷԹՍՔԱՅԼ» գրառմամբ էլ. կշեռք, պահարանի վրա դրված ժամացույցի տուփի միջից հայտնաբերվել է «Սիգարոն» տարբերանշանի փայլաթիթեղ, որի մեջ առկա է եղել 2 առանձին փաթեթներ՝ 1,45 գ կանեփի սերմի հատիկներով, կլոր մետաղյա տարա՝ վրան մարիխուաննա նկարի տարբերանշանով, որի մեջ առկա է եղել կանեփի սերմեր, «Սոբրանի» ծխախոտի սև գույնի տուփ՝ թութունի և կանեփի սերմերի խառնուրդով, որի քաշը կազմում է մոտ 31,29 գª տուփի հետ միասին, «Կաֆեկրեմ» մետաղյա տուփ, որի մեջ առկա է եղել մոտ 46,86 գ թութունի և կանեփի սերմերի խառնուրդ, «Բոգատիրի» գրառմամբ մետաղյա տուփ, որի մեջ առկա է եղել մոտ 89,05 գ թութունի և կանեփի սերմերի խառնուրդ և 2 հատ կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հետքերով, թղթե փաթեթ՝ կանաչավուն չորացված զանգվածով՝ մոտ 0,32 գ, հյուրասենյակի ձախ անկյունում տեղադրված տակդիրի մեջտեղի հատվածից «Սիգարոն» ապրանքանիշի սիգարետի տուփ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնց մեջ լցված է եղել շագանակագույն փոշենման «Հերոին» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածներ՝ մոտ 10,31 գ և մոտ 4,27 գ կշռով՝ փաթեթների հետ միասին:

Հ. Հ. Այվազյանի անձնական խուզարկությամբ հագին եղած սպորտային համազգեստի գրպանից հայտնաբերվել է «Ջուսի ֆրուդ» մաստակի տուփ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակ՝ շագանակագույն փոշենման զանգվածով՝ մոտ 0,76 գ կշռով:

Ըստ Հ.Այվազյանի հայտարարության՝ հայտնաբերված շագանակագույն զանգվածները հանդիսանում են «Հերոին» տեսակի թմրամիջոց և դրանք պատկանում են իրեն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Լոշտ Հովո» մականվամբ Հ. Այվազյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության փորձքրեագիտական վարչություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաքիմիական։

Այս թեմայով