Երևանում զինծառայող է ինքնասպան եղել

ՀՀ ՊՆ-ն այսօր տեղեկացրել է  Երևանում ժամկետային զինծառայողի մահվան մասին:

«Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն», – նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Դիտվել է 660 անգամ
 


Այս թեմայով