Ոստիկանությունը 100-ից ավել քաղաքացու է առևանգել և պահում զորամասում

դիմակՀՀ ոստիկանությունը այսօր ևս շարունակում է իր բռնի գործողությունները: Այսօր ամբողջ օրվա ընթացքում առանց որևէ հիմքիոստիկանությունը բերման է ենթարկել հարյուրավոր քաղաքացիների: Ոստիկանական տեղամասերում այլևս տեղ չկա և նորից ոստիկանությունը բերման ենթարկված մարդկանց լցնում է զորամասերում:

Politik.am-ի հետ զրույցում «ՀԱՅԱԶՆ կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը տեղյակ պահեց, որ իրեն և ավելի քան 100 այլ քաղաքացում անօրինական կերպով պահում են Երևանյան լևի հարևանությամբ տեղակայված ինչ որ զորամասում.«Հիմա մեզ առևանգել ու դիմակավոր դահիճները պահում են Երևանյան լճի մոտ ինչ որ զորամասում:Իմ մոտ ինչ որ զենք էին փնտրում.հիմա ոչ ոքի չեն թողնում` խնդիրը Ազատության հրապարակի հավաքը պռավալ տալն է: Հեռախոսներս հետ տվին բայց դեռ պահում են:Ստեղ ես եմ, Արտոն, Սանասարյան Դավոն, Արմենը Մարտիրոսյան ու 100-ց ավել այլ գործիչներ»,-ասաց Արմեն Մկրտչյանը:

Հ.Գ. Ոստիկանությունը իր այս գործունեությամբ հիշեցնում է, որ Հայաստանը նմանվել է 1937 թվականի ԽՍՀՄ-ին: Այն ժամանակ էլ քաղաքացիներին աքսորում էին առանց հիմնավորման և բացատրությանը: Այն ժամանակ էլ ռեժիմի համար անցանկալի  մարդկանց վրա գործեր էին բացվում, ինչպես այսօր իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի նկատմամբ իրականացվեց:

 


Այս թեմայով