Երևանում գեյ տղայի և ակտիվիստների են ծեծել

62180Փետրվարի 15-ի երեկոյան Երևանում անհայտ անձինք ծեծի են ենթարկել LGBT երկու ակտիվիստի և LGBT համայնքի ներկայացուցչի: Politik.amի հետ զրույցում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարծիք» հասարակական կազմակերպության (Pink Armenia) նախագահ Մամիկոն Հովսեփյանը հայտնեց, որ երիտասարդների վրա հարձակվողները հավանաբար կասկածել են, որ նրանցից մեկը նույնասեռական է:

«Նրանց թիրախը հիմնականում մեկն է եղել, բայց քանի որ մյուսները կողքից փորձել են պաշտպանել, նրանց էլ են խփել, նրանք էլ թեթև հարվածի տակ են ընկել: Ուղղակի քայլում էին, տուն էին գնում ու պարզ չէ, թե ինչու են հարձակվել, խփել»,- փոխանցեց Մամիկոն Հովսեփյանը՝ նշելով, որ տուժողը մարմնական ծանր վնասվածքներ չի ստացել:

ՀԿ նախագահի խոսքով՝ կատարվածի վերաբերյալ տուժողները դիմում են ներկայացրել ոստիկանություն, որտեղ դիմումին ընթացք են տվել:

Դիտվել է 445 անգամ
 


Այս թեմայով