Երևանում այս անգամ 19-րդ դարի շենք կքանդեն

NKAR-1Մայրաքաղաքի էլիտար ռեստորաններից մեկը համարվող «Դոլմամա»-ն քանդվելու է: Դեռ 2013 թ. կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային  շահ:  «Դոլմամա» ռեստորանի հիմնադիրն ասում է՝ կորցնելու է իր 18 տարվա աշխատանքը:

«Վնասը միայն ինձ  չէ, ցանկություն կա ամբողջ փողոցը քանդելու:  Այստեղ կան մի քանի շենքեր, որոնք 19-րդ դարի են, հրշեջների շենքը 20-րդ դարի է»,- ասում է ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը:

Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող  «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է:  «Ես չգիտեմ մի տուրիստի, որը ուզում է Հայաստան գա եւ տեսնի նոր սարքած, այն էլ  այս կառուցապատողի սարքած շենքերից»,- ասում է Ժիրայր Ավանյանը: Նա առաջարկում է  «Հին Երեւան» նախագիծը իրագործել հենց Պուշկին փողոցի վրա: «Որը վերականգնելով ստանում էին այն, ինչ որ ուզում էին»:

Ամբողջական նյութն այստեղ

Դիտվել է 99 անգամ
 


Այս թեմայով