Երևանյան դպրոցում աշակերտը դանակահարել է համադասարանցուն. պարզվել է նրանց ինքնությունը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից երեկ ՝ ժամը 12.00-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորոքս» ախտորոշմամբ մի երեխա է տեղափոխվել իրենց մոտ։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արզումանյան փողոցի բնակիչ՝ 16-ամյա Արեգ Դ.-ն է, ով սովորում է միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Պարզվել է նաև, որ նրա և Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ, 17-ամյա Մհեր Ի.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Արեգ Դ.-ի կրծքավանդակին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 


Այս թեմայով