Երևանի և Փարիզի քաղաքապետերը շրջել են գիշերային տոնական Երևանում

2090588e33987d338cde7f954b0687fe95b3a6c6Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին շրջել է գիշերային տոնական Երևանում: Երկու մայրաքաղաքների ղեկավարները նախ այցելել են Հանրապետության հրապարակ, հետևել երգող շատրվանների աշխատանքին: Երևանի քաղաքապետը նշել է, որ հանգստի այս գոտին մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ամենասիրված վայրերից է և մշտապես մարդաշատ է:

Հրապարակում մեկնարկած ֆլեշմոբի մասնակիցներն իրենց յուրօրինակ ողջույնն են հղել երկու քաղաքապետերին և պարի հրավիրել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար, Անն Իդալգոն Երևանից ստացած իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին ու ընդգծել, որ իսկապես տպավորված է Երևանի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, ջերմությամբ ու հարմարավետությամբ և Արևի քաղաք Երևանից Փարիզ կտանի հաճելի շատ հուշեր:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 266 անգամ
 


Այս թեմայով