Երևանի քաղաքապետի պաշտոնը համարում են «յուղոտ» պաշտոն

Երեկ Երևանի քաղաքապետարան ներխուժեցին մի քանի տասնյակ ակտիվիստներ, որոնք պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նախորդ օրերին ևս եղան բողոքի ակցիաներ, սակայն այդ ակցիաների մասնակիցների թիվը մեծ չէր, իսկ երեկ մարդիկ նախորդ օրերի համեմատ շատ էին: Շատ էին, քանի որ ակցիայից ժամեր առաջ համացանցում տարածվել էր լուսանկար մակագրությամբ, որ Իտալիայի դեսպանատան դիմաց գտնվող Ուռենիների այգին հիմնահատակ ավերել են: Մարդիկ տեսնելով լուսանկարը և լսելով գրառումները փորձեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Ակցիայի ընթացքում պարզվեց, որ նշված այգում չեն կտրվել բոլոր ծառերը ու 48 ծառ տեղափոխվել է այգու եզրային հատվածներ: Մի քանի ժամվա ընթացքում, այգին վերակառուցող «Վարդանյան ընտանիք» բարեգարծական կազմակերպությունը տարածեց տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացվում էր, թե ինչ տեսքի է բերվելու նախկին այգին: Իրկապես հրաշալի աշխատանք է արվելու և ինչպես պարզ դարձավ տեսանյութից այգում տնկվելու են մի քանի անգամ շատ ծառեր: Ծառերն էլ լինելու են ոչ թե նոր տնկիներ, այլ հասուն ծառեր, որոնք տեղափոխվելու են այգի:

Ի վերջո, օրվա ավարտին շատերի համար հարց առաջացավ, թե ինչու՞ աղմուկը հենվեց մի բանի վրա, որն իրականում քննադատելու շատ տեղ չուներ: Շատերի համար անհասկանալի մնաց, թե ինչու՞ այդ այգու մասին սկսեցին խոսել հիմա, այլ ոչ թե նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, երբ այգին Երևանի ավագանու որոշմամբ դրվել է վերնշված հիմնադրամի խնամքի տակ:

Այս հարցերը ունեն շատ պարզ պատասխան: Երևանի քաղաքապետի պաշտոնը շատերի համար համարվում է «յուղոտ» պաշտոն ու մարդիկ չեն ցանկանում պահը բաց թողնել: Փորձում են հեղափոխության ալիքի տակ վերցնել այդ պաշտոնը ու սեփական կյանքը բարելավել: Սա չի նշանակում, որ բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներն էին եկել այդ նպատակով, սակայն սա նշանակում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները գոնե անգիտակցաբար թույլ են տալիս, որ իրենց այդ նպատակի համար օգտագործեն:

Այս թեմայով