Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ձմեռային արձակուրդները կերկարաձգվեն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ձմեռային արձակուրդները կերկարաձգվեն

mankapartez2Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով հիվանդների մեծ մասը մինչև 18 տարեկան երեխաներն են և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարների միջնորդությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 18-ը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դիտվել է 124 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy