Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ մասնակից չեն եղել Սարի թաղի բախմանը

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ մասնակից չեն եղել Սարի թաղի բախմանը

9550a8e8279d90ec7e52724d62e35e47Մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, որ Սարի թաղի բախումներին մասնակից են եղել նաև Երևանի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ: Լրատվամիջոնցերից մեկը մասնավորապես գրել էր.«Արդեն հայտնել էինք հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում ջարդ իրականացրած քաղաքացիական հագուստով անձանց մասին, որոնց անունը կապվում էր Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ: Ասում են` այդ քաղաքացիական հագուստով անձանցից 6-ը Երևանի քաղաքապեարանի տարբեր բաժինների աշխատակիցներ են եղել, օրինակ` ապօրինի շինությունների վերահսկման բաժնից: Ասում են նաև, որ վերջիններին ճանաչել են հենց ցուցարարները և արագ սկսել տարածել համացանցում»:

Խնդրի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով Politik.am-ը դիմեց  Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանին: Նա մեզ հետ զրույցում հերքեց տարածվող լուրերը.«Տեղյակ եմ տարածվող լուրին և պաշտոնապես հայտարարում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Արթուր Գևորգյանը:

Լուսանկարը ֆոտոլուրի

Դիտվել է 207 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy