Երևանի քաղաքապետարանը սիրիահայ 161 աշակերտի պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրել

payusakner.thumbԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նոր ուսումնական տարվա նախօրյակին, երևանաբնակ սիրիահայ 161 աշակերտներ՝ 1-4 դասարանցիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույք, տեղեկացնում է  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը  քաղաքապետի անունից ողջունել է ներկաներին ու շնորհավորել ներկա աշակերտներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ։

Այնուհետ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը և քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը քաղաքապետարան հրավիրված երեխաներին են հանձնել նվերները և, զրուցելով ծնողների հետ, վստահեցրել, որ քաղաքապետարանը այսուհետ ևս տարատեսակ ծրագրերով լինելու է երևանաբնակ սիրիահայ ընտանիքների  աջակիցը։
Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ Երևանում բնակություն հաստատելու առաջին իսկ օրերից սատարումի և քաջալերման համար։

 

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով