Տարոն Մարգարյանի նախաձեռնությունը խոսում է նրա կառավարման որակի մասին

Աշխարհում որեւէ բնակավայրի բարեկեցիկ ու գրավիչ լինելու չափանիշներից մեկն էլ եղել եւ մնում է հանրային տրանսպորտային ցանցի աշխատանքը, վերջինիս արդյունավետությունը, հասանելիությունը, հարմարավետությունը եւ այլն: Որեւէ մեկի համար գաղտնիք չենք բացի, եթե ասենք, որ ներկայումս Երեւանում հանրային տրանսպորտը մեղմ ասած  կաղում է: Սրա մասին խոսվել է տարիներ շարունակ եւ խոսվում է նաեւ այսօր:

Ամենօրյա մեր կյանքում էլ եղած խնդիրների հետ առերեսվում ենք հանրային տրանսպորտից օգտվելիս: Դրական միակ կետն այս իմաստով շարունակում է մնալ մետրոպոիլիտենը: Ինքնին հասկանալի է, որ եթե ցանկանում ենք ունենալ լավ քաղաք, ապա պետք է սկսել նաեւ հանրային տրանսպորտի ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելուց:

Կարծես թե Երեւանի բոլոր քաղաքապետներն էլ, իրենց պաշտոնավարման ընթացքում բազմիցս խոսել են այս խնդրի մասին, սակայն բոլորն էլ հասկացել են, որ միլիոնանոց քաղաքի հանրային տրանսպորտի համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար առնվազն լուրջ համարձակություն է պետք: Նման նախագծի իրականացումը նաեւ լրջագույն ֆինանսական ներդրումներ, քաղաքային տնտեսության դետալային իմացություն եւ այլ կոմպոնենտների առկայություն է պահանջում նախաձեռնողից, որովհետեւ պետք է խոստովանել, որ ռիսկը մեծ է:

Այս համատեքստում, բավական ուշագրավ է Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հանրային տրանսպորտի արմատական փոփոխությունների նախագիծը: Բավական համարձակ ու խելամիտ ծրագիր է, որը նաեւ հարյուր միլիոնավոր դոլարների ներդրում է ապահովելու քաղաքային տնտեսություն եւ ըստ էության արմատապես փոխելու է քաղտրանսպորտային ենթակառուցվածքները, այն ավելի մոտեցնելով եվրոպական կամ առաջատար քաղաքների հանրային տրանսպորտային ենթակառուցվածքների համակարգերին:

Միայն այն, որ կանոնակարգվելու է փոխադրող-ուղեւոր հարաբերությունները, արդեն դրական տեղաշարժ է: Ասել, որ անհնար է նման բան անելը Հայաստանում, սխալ է:

Թերեւս կարող ենք սպասել, որ ոչ հեռու ապագայում, Երեւանը նույնպես կունենա ժամանակակից եւ հարմարավետ հանրային տրանսպորտ:

 


Այս թեմայով