Home » ՄԱՄՈՒԼ » Երևանի կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի ավտոկանգառներից ոչ բոլորն են վճարովի

Երևանի կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի ավտոկանգառներից ոչ բոլորն են վճարովի

g_image (3)«Պարզվում է, որ Երևանի կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի ավտոկանգառներից ոչ բոլորն են վճարովի։

Այն փողոցներում, որտեղ «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամբողջական կահավորում չի արվել, այսինքն՝ չեն տեղադրվել տեսախցիկներ, կայանելն առայժմ անվճար է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը։

Հարությունյանը հավաստիացրեց, որ կայանման դիմաց բոլոր չվճարողները տուգանվում են առանց խտրականության, բայց՝ եթե փողոցը ամբողջությամբ կահավորված է։ «Որտեղ կահավորումը թեկուզ մի մասով պակաս է, այնտեղ հսկողություն չենք իրականացնում»,-ասաց ընկերության տնօրենը։ Նման դեպքերում կայանման դիմաց վճարել-չվճարելը «Փարքինգ սիթի սերվիսը» առայժմ թողնում է վարորդների խղճին։ Սակայն այդպես երկար չի շարունակվի։ Տեսախցիկների տեղադրումը Երևանի փողոցներում շարունակվում է։ «Վերջին օրերին տեսախցիկներ են տեղադրվել Չարենց, Տերյան, Բեյրութի, Խորենացի փողոցներում։ Նրանցից մեկ– երկուսը, օրինակ Չարենցի փողոցը, ակտիվ կլինի 1-2 օրից, քանի որ կահավորումը նոր ենք ավարտել։ Մի քանի օրից այս ցանկին նոր փողոցներ կավելանան»,–ասաց Հարությունյանը։ Մինչև տարեվերջ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն կավարտի Փոքր Կենտրոնի կահավորումն ամբողջությամբ։
Իսկ մինչ այդ, կահավորված փողոցների թիվը շուտով կհասնի մոտ 20-ի։

Դիտվել է 23 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy