Երևանի բնակիչը գողացել ու վաճառել է ձիու և էշի միս

Երևանում «Գում»-ի շուկայից մսի գողության դեպքով հարուցվել է քրգործ: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը  Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշով։

Գողությունների մեջ մեղադրվում է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խաչատրյանը:

Քննչական բաժինը հսկայածավալ և օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել է, որ Հ. Խաչատրյանը Երևանում «Գում»-ի շուկայի մոտ կատարել է անհայտ ծագման մսի գողություն և այն իրացրել է քննությամբ դեռևս չպարզված անձանց։

Էրեբունու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նաև այդ վայրը և քննիչների հրավերով ժամանել են Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները, ովքեր առգրավել են անհայտ ծագման միսը, վերցրել փորձանմուշներ և կապարակնքել են այդ տարածքը։

Հ. Խաչատրյանի կողմից գողացված միսը ձիու և ավանակի է եղել։

Այս թեմայով