Երևանի բնակարաններից մեկում 87-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել`դեմքը կրծոտված վիճակում

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով:

Ինչպես հայտնում է կայքը, ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 1-ին փողոցի թիվ 31գ տանը տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 87-ամյա Արամ Խաչատրյանի դին՝ դեմքը ամբողջովին կենդանիների կողմից կրծոտված վիճակում:

Այս թեմայով