Երևանի Անդրանիկի փողոցում երկու մեքենա է այրվել

231637171384622595Նոյեմբերի 18-ին` ժամը 00։34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։55-ին, մարվել՝ 01։08-ին:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 81 ՏՏ 100 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և «ՎԱԶ-2121» մակնիշի 85 OD 888 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին, առջևի երկու նստատեղերը:

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով