Home » ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ » Երևանից վերցրել են տվել են Կիևին

Երևանից վերցրել են տվել են Կիևին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 10 օր առաջ ռուսական բանկերը Կիևին հատկացրել են 750 միլիոն դոլարի վարկ, իսկ «Գազպրոմը» Ուկրաինայի ստորգետնյա գազմաբարներին գազ է մատակարարել հազար խորանարդ մետրը 260 դոլար գնով:10574 Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սա գալիս է ապացուցելու, որ Ռուսատանի Դաշնությունը շռայլ է այն երկրների նկատմամբ, որոնք քիչ թե շատ անկախ են իր գործողություններում: Ուկրաինան ցույց է տվել, որ կարող է որոշում կայացնել, որը չի բխի Ռուսաստանի Դաշնության շահերից և հետևաբար ՌԴ-ն պետք է փորձի սիրաշահել այդ երկրի ղեկավարներին: Իսկ Հայաստանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է: Մեր դեպքում գազը թանկանում է, ռուսական վարկը շուտափույթ հետ է վերադարձվում, Հայաստանի քաղաքացին ծաղրի է արժանանում Ռուսաստանում: Ուկրաինայի նկատմամբ նման վերաբերմունքը պետք է Հայաստանին դաս լինի` հասկանալու համար, որ անկախ լինելը և համարձակ որոշումներ կայացնելը այդքան էլ վատ անդրադարձ չի ունենում երկրի վրա, եթե չասենք, որ այն միան դրական արդյունքներ է արձանագրում:

Դիտվել է 71 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy