Երևանը Ամանորին ռուսների նախընտրած ԱՊՀ քաղաքների լավագույն 5-յակում է ներառված

Tvil.ru տոմսերի ամրագրման ռուսական ծառայության կազմած վարկանշային աղյուսակում Երևանը ներառվել է  ռուս զբոսաշրջիկների շրջանում ամանորյա տոների անցկացման համար ամենապահանջված ուղղություններից մեկը, տեղ գտնելով  առաջի հնգյակում:

Ծառայության տվյալների համաձայն՝ ռուս զբոսաշրջիկները միջինը 3 օր կանցկացնեն Հայաստանում ու յուրաքանչյուր անձի համար մոտ 2.800 ռուբլի կծախսեն:

Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում Երևանը, Ծաղկաձորն ու Դիլիջանը:

Լավագույն հնգյակում ներառվել են նաև Աստանան, Մինսկը, Թբիլիսին ու Բաքուն:

 


Այս թեմայով