Երվանդ Զախարյանը հովանավորու՞մ է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»-ին

երվանդՀանքարդյունահանող ընկերությունների ակնհայտ վայրի գործունեությանն կարելի է ականատես լինել գրեթե ամենուր, ինչը հաճախ արդյունք է նաև պետական լիազոր մարմինների անգործության կամ ակնհայտ հովանավորչության: <<Civil Voice>> հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել է <<Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի>> ՓԲԸ և դրա իրավահաջորդ հանդիսացող <<Դանդի Փրիշս Մեթալս Կապան>> ՓԲԸ՝ <<ՀՀ Սյունիքի մարզի Կապանի պղնձի և Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրերի շրջապատող տարածքի>> հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության իրավունք տվող փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը՝ թիվ 25 հատուկ լիցենզիան և թիվ 233 լիցենզային պայմանագրերը, լիազոր մարմնի կողմից, ընկերությանը համապատասխանաբար տրվել են՝ 13.04.2007թ. և 04.05.2007թ.: Նշված փաստաթղթերում ամրագրված է, որ ուսումնասիրության ժամկետը լրանում է 15.04.2010թ.: Սակայն 16.06.2010 թ.-ին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով, խախտելով օրենքի պահանջները (հանքային իրավունքի ավարտից երկու ամիս հետո), ընկերության թիվ 25 և թիվ 233 փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ՝ ևս երկու տարով երկարաձգելով հանքային իրավունքը: 01.01.2012թ-ից ուժի մեջ մտած ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն նախկինում տրված լիցենզիաները մինչև դրանց վերաձևակերպումը պահպանում են իրենց ուժը և կարող են վերաձևակերպվել՝ պահպանելով նախկինում տրված լիցենզիաների գործողության ժամկետները:

   Սակայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, խախտելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի վերը նշված նորմը և ցուցադրելով աճպարարության չգերազանցված որակ՝ 2012 թ. հուլիսի 13-ին վերաձևակերպելով 2012 թ. ապրիլի 15-ի դրությամբ արդեն իսկ դադարած հանքային իրավունքը, <<վերակենդանացրել>> է արդեն մոտ 3 ամիս գոյություն չունեցող ընդերքօգտագործման իրավունքը՝ միաժամանակ թույլտվության գործողության ժամկետ սահմանելով հետին ամսաթիվ՝ 2012 թ. ապրիլի 15-ը: Դրան հաջորդել է նախարարի մյուս ապօրինությունը՝ 2012 թ. օգոստոսի 23-ի նախարարի հրամանով հանձնարարվել է երկու տարով երկարաձգել ուսումնասիրության <<վերակենդանացված>> թույլտվությունը՝ կատարելով փոփոխություններ 2012 թ. ապրիլի 15-ին արդեն իսկ գործողությունը դադարած պայմանագրի ժամկետ սահմանելով 2014 թ. ապրիլի 15-ը:Ավելին՝ նախարար Զախարյանը 2014 թ. սեպտեմբերի 23-ի հրամանով համապատասխան փոփոխություններ է կատարել ընդերքօգտագործման թույլտվությունում և պայմանագրում դրանց ժամկետների լրանալուց մոտ 5 ամիս հետո՝ վերջնաժամկետ սահմանելով 2016 թ. ապրիլի 15-ը:
Նկատենք, որ թույլտվության գործողության ժամկետների վերջին երկարաձգումը, ըստ էության, արդեն երրորդ երկարաձգումն է, որն ևս գործող ՀՀ ընդերքի օրենսգրքի կոպիտ խախտում է, քանի որ այն կարող էր երկարաձգվել առնվազն երկու անգամ: Վերը նշված փաստերն ապացուցում են, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից <<Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի>> ՓԲԸ-ին տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի ժամկետների բոլոր երկարացումները և հանքային իրավունքի վերաձևակերպումը ընդերքօգտագործման իրավունքի՝ կատարվել են օրենքի և սահմանված ժամկետների կոպիտ խախտումներով: Civil voice ՀԿ կոչ է անում հակակոռուպցիոն մարմիններին քննության առնել վերը նշված փաստերը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Civil Voice ՀԿ հասարակայնության և կապերի բաժին

Դիտվել է 62 անգամ
 


Այս թեմայով