Երկրորդ անգամ վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Հովհաննես ՊողոսյանՄայիսի 13-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած վանաձորցի Հովհաննես Պողոսյանը Մարտակերտից տեղափոխվել է Երևան, և նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Panorama.am-ը Առողջապահության նախարարությունից տեղեկանում է, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանը երեկ այցելել է Արցախում հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հ․ Պողոսյանին։

Զինծառայողըմ ըստ աղբյուրի, ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։

Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։

Նաև տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։

Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:

Դիտվել է 239 անգամ
 


Այս թեմայով