Երկու օր է, ինչ Վանաձոր քաղաքի զգալի մասը զրկված է թե գազամատակարարումից, և թե հոսանքից

վանաձորրրր5«Արդեն երկու օր է Վանաձոր քաղաքի զգալի մասը զրկված է թե գազամատակարարումից և թե հոսանքից։ Պատճառը փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած հզոր պայթյունն է։ Մի շարք թաղամասերում սառել են նաև խմելու ջրի խողովակները։

Մեր թղթակցի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ամեն ինչ սկսվել է գազամատակարարման դադարեցումից, բնակիչները սկսել են բնակարանները հոսանքով ջեռուցել, սակայն էլեկտրական հաղորդիչները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը և շարքից դուրս են եկել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հայկական ժամանակի թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով