Երկու նախարարություն՝ առանց մամուլի քարտուղարի

24.09.32«Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ նա աշխատանքի է անցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, որտեղ ևս զբաղվելու է լրատվամիջոցների հարցերով: Երվանդ Զախարյանի մամուլի քարտուղարի պաշտոնն այժմ թափուր է:

Ի դեպ, թափուր է նաև արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը: Ծովինաի Խաչատրյանը, ով այժմ արձակուրդում է, չի վերադառնա նախկին աշխատանքին, նա հեռացել է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ միասին: Բայց այստեղ մամուլի քարտուղար նշանակելուց առաջ նախևառաջ սպասում են նոր նախարարի նշանակմանը, ինչն ուշանում է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 21 անգամ
 


Այս թեմայով