Երկու հայ զինվոր է սպանվել

բանակՀակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

 Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով