Երկու թուրք դատախազ է փախել Հայաստան

pic_dabddf0c77cf0810143abe2f346a332b

Ազգությամբ թուրք երկու նախկին դատախազներ , որոնք նախագաh Էրդողանի շրջապատի հետ կապված հետաքննություն էին իրականացնում, փախել են Հայաստան։ Սա տեղի է ունեցել Թուրքիայի իշխանությունների կողմից նրանց ձերբակալելու հրաման տալուց ժամեր անց : Այս մասին գրում է Lenta.ru-ն հղում տալով  Reuters գործակալությանը:

Ստամբուլի նախկին գլխավոր դատախազ Զաքերիա Օզը և նրա գործընկեր Ջելալ Կարայը մեղադրվում են հանցավոր խմբավորում կազմավորելու և պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ : Թուրքիաի փոխվարչապետ Յալչիկ Ակդողանը մեկնաբանելով տեղի ունեցածը ասել է , որ նման կերպ փախուստի կարող էին դիմել միայն նրանք , ում իշխանությունը ժողովրդից չի գալիս : Օզը իր պաշտոնը թողել է 2015 թվականի մայիսին , Թուրքիայի բարձրագույն օղակներում կոռուպցիայի բացահայտման գործընթացը նախաձեռնելուց ավելի քան մեկ տարի անց : Այս գործընթացից հետո 3 նախարար հրաժարական տվեցին : Ենթադրվում է , որ Օզը համարվում է իսլամական քարոզիչ Գյուլենի  հետևորդը ,  ով Էրդողանի քաղաքական հակառակորդն է : Միևնույն ժամանակ Գյուլենը , հերքում է իր մասնակցությունը պետական հեղաշրջման փորձին : Գյուլենը համարվում է Թուքիայում հայտնի «Խիզմաթ». հասարակական շարժման հիմնադիրը : Քարոզիչը 1990-ական թվականներից ապրում է ԱՄՆ-ում : Սակայն պահպանում է իր ուրույն ազդեցությունը հայրենիքի իրավապահ և դատական մարմինները վրա:

 

 

Դիտվել է 398 անգամ
 


Այս թեմայով