Երկուշաբթի օրը տեղի կունենա «Ալյանս» կուսակ­ցության արտահերթ հրատապ համագումարը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արդեն հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում:

Եվ քանի որ ընտրություն­ներին ինքնուրույն մասնակցելու հավակնություն դրսևորած «Ալյանսը» հայտարարեց, որ նոր Ընտրական օրենսգրքի տապալումից հետո այլևս առանց խոշոր միավորների մասնակցելն անհնա­րին է դառնում, ամենայն հավանականությամբ, Ուրիխանյանը կառաջադրվի այն ձևաչափով, ինչպես առաջադրվել է ավանդաբար, այսինքն՝ Ծառուկյանի թիմից՝  ԲՀԿ-ի ցուցակով:

Այս տեղե­կությունը չհերքեց նաև «Ալյանսի» մեր աղբյուրը՝ նշելով, որ «երկուշաբթի տեղի կունենա կուսակ­ցության արտահերթ հրատապ համագումար, և տեղում կարվի հայտարարություն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Այս թեմայով