Երկուշաբթի Հուլիսի 18-ին ժամը 10:00-ին սկսում ենք հավաքվել. Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնություն

988567_414121925456126_2302659877189485717_nԵրկուշաբթի Հուլիսի 18-ին ժամը 10:00-ին սկսում ենք հավաքվել Երևանի տարբեր հատվածներում՝ Ազատության Հրապարակում, Մաշտոցի Պուրակում, Ռոսիայի դիմացը՝ Կենտրոն Դատարանի մոտ, Հանրապետության Հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, Մյասնիկյանի արձանի մոտ՝ Քաղաքապետարանի դիմաց: Ամեն մեկս որոշում է թե որտեղ է մոտենում: Առանձին իվենթներ չեն բացվելու ամեն մի վայրի համար:
Ժամը 11:00-ից սկում ենք այդ վայրերից շարժվել դեպի Էրեբունու ոստիկանության բաժին, պահելով կապը միմյանց հետ: Խնդրում ենք երթին մասնակցել սուլիչներով ու բարձրախոսերով, հնարավորության դեպքում նաև պաստառներով:
Մեր պահանը ուղերձը մեկն է՝ մենք սատարում ենք Էրեբունու խմբի քայլին և նրանց պահանջներին: Մենք համաձայն չենք այս իշխանության հակահայ ու դավաճան քաղաքականության հետ: Մենք ուզում ենք փոփոխություններ:
Խնդրում ենք բոլոր մտահոգ քաղաքացիներին, հանրային ու քաղաքական գործիչներին միանալ երթին:
Չենք վախենում, որ մեզ տանեն ոստիկանության բաժիններ, այնտեղ պահելու են մի քանի ժամ ու ազատ արձակեն, ինչպես դա արեցին այսօր: Կարող են բռնել մեզանից 10-ին կամ 100-ին, բայց չեն կարող բռնել մեզ հազարներով: Վաղը հազարներով փողոց դուրս գալու օրն է:
Համանման ակցիաներ ենք ցանկանում կազմակերպել Գյումրիում, Վանաձորում և Գառնիում: Խնդրում ենք տեղի ակտիվ քաղաքացիներին կապնվել մեզ հետ կամ ինքնուրույն կազմակերպել տեղական ակցիաներ:
Մենք ենք տերը մեր երկրի

Դիտվել է 28,518 անգամ
 


Այս թեմայով