Երկիր մոլորակի վրա կարող է տիեզերակայան ընկնի

1972 թվականի մարտի 31-ին  դեպի Վեներա անհաջող կերպով արձակված միջմոլորակային տիեզերակայանը առաջիկա տարիներին կարող է ընկնել Երկիր մոլորակի վրա։

Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տիեզերագնաց, տիեզերագնացության պատմության մասնագետ Պավել Շուբինի հայտարարությունն այս առնչությամբ։

Ըստ Շուբինի՝ 1972 թվականի մարտի 27-ին բաց տիեզերք է ուղարկվել «Վեներա-8» կայանը։ Մարտի 31-ին ԽՍՀՄ-ը փորձել է վերջինիս կրկնօրինակը ուղարկել, սակայն թռիչքի փուլում, մերձերկրյա ուղեծրում տեղի է ունեցել խափանում, եւ շարժիչն անջատվել է։ Կայանն այդպես էլ մնացել է ուղեծրում եւ պտտվում է ներկայումս Երկիր մոլորակի շուրջը։

«Վեներա-8»-ը կարողացել է հաջողությամբ հասնել Վեներա մոլորակ եւ փոխանցել գիտական տեղեկատվություն, իսկ կրկնօրինակը, որը ստացել է «Կոսմոս-482» կոդային անվանումը, այդպես էլ մնացել է, այսպես ասած, օդից կախված վիճակում եւ հնարավոր է վերադառնա Երկիր մոլորակ առաջիկա 4-7 տարիների ընթացքում։

Այս թեմայով