«Երկիր ծիրանի» կուսակցության հաղթանակը կդառնար Երևանի պարտությունը

«Երկիր ծիրանի» կուսակցությունն երեկ՝ հունիսի 18–ին, հրավիրած նիստում որոշում է ընդունել  կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության երկու անդամի նկատմամբ անվստահություն հայտնել եւ նրանց առաջարկել դադարեցնել  ավագանու անդամի լիազորությունները։

Ըստ կուսակցության որոշման՝ անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաեւ երեւանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:

 Այս միջադեպը «Երկիր ծիրանի» կուսակցության պարտության սկիզբն է: Կուսակցություն, որը խոսում է անարադարության դեմ՝ ինքն է շարժվում ոչ արդարացի մեթոդներով: Կուսակցության երկու անդամի ստիպում են հրաժարվել ժողովրդի քվեարկությամբ ստացած մանդատներից առանց  ընտրողներին բացատրելու, թե որն է իրական պատճառը:

Հիմա պատկերացնել միայն կարելի էր, թե ինչ կլիներ մի ամբողջ քաղաքի հետ, եթե քաղաքացիները պատահաբար նրանց վստահեին քաղաքի կառավարումը: Դա իսկապես կլիներ Երևանի պարտությունը:

 


Այս թեմայով