«Երկիր ծիրանիի» բողոքի ձևն անընդունելի և անհասկանալի եմ համարում. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Երկիր ծիրանի» խմբակցության բողոքի ձևը Երևանի ավագանու նիստում անընդունելի և անհասկանալի է համարում:

«Ոչ մի բարի նպատակ ատելության մթնոլորտում չի կարող իրականացվել: Խնդիրները լուծելու այլ տարբերակներ կան: Իմ փորձով վստահեցնում եմ՝ խաղաղ կերպով խնդիրներն ավելի հեշտ են լուծում ստանում», — լրագրողների հետո զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Նա նշեց, որ իր պրակտիկայի ընթացքում բարի նպատակով բազմաթիվ խնդիրներ է բարձրացրել և հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարության ժամանակ լուծում են ստացել:

 


Այս թեմայով