«Երկիր ծիրանիի» արարքն անպատասխան թողնելը ճիշտ չի լինի, սրան պետք է տալ կոշտ գնահատական. Կամո Արեյան

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ավագանու նիստի այսօրվա միջադեպից հետո առաջարկեց մտածել, որ ավագանու նիստերը պետք է անցնեն կանոնակարգին համապատասխան:

«Նիստերը պետք է երաշխավորած լինեն նման վտանագավոր երևույթներից զերծ լինելու համար, պետք է քննարկել՝ ինչպես կառավարելի ու վերահսկելի դարձնել նիստը, որպեսզի մարդիկ հանգիստ նստեն նիստին», — ասաց նա:
Նա ընդգծեց` եթե կա անձ, որը պատասխանատու չէ իր գործողությունների համար, ապա այս տարածքն այնտեղը չէ, որտեղ մարդ չպետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար:
««Երկիր ծիրանիի» արարքն անպատասխան թողնելը ճիշտ չի լինի, սրան պետք է տալ կոշտ գնահատական, այս արարքը չպետք է դառնա կրկնվող, մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս բարձր պահել ավագանու հեղինակությունը, պատասխանատվության դիրքերը չզիջել ոչ մեկի», — նշեց Կ. Արեյանը:
Նա շեշտեց`այն, ինչ արվեց, ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր:
Տարոն Մարգարյանն էլ արձագանքեց, որ համաձայն է փոխքաղաքապետի առաջարկի հետ:
«Հանձնարարական, շենք մուտք գործելը, ավագանու նիստին մուտք գործելը պետք է ամբողջությամբ վերանայվի, հասկանաք, թե ովքեր կարող են շենք մուտք գործել ու ինչ կարող են հետները ներս բերել, մեկ օր ժամանակ՝ քննարկեք, առաջարկներ ներկայացրեք», — ասաց Տարոն Մարգարյանը:

Այս թեմայով