Երկիրը վերածվելու է ժողովրդավարական դեկորացիաներով համակենտրոնացման ճամբարի. ՀԽ

սերժՊետականությունը կործանման եզրին հասցրած և ներքուստ թուլացած ռեժիմը փորձում է այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների միջոցով երկարաձգել իր կառավարումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Երկու պատճառով անհրաժեշտ է առավել քան լրջորեն վերաբերել այս երևույթին: Նախ՝ երկրի կործանման ընթացքը ներքին և արտաքին ասպարեզներում մոտենում է անդառնալի փոփոխությունների կետին: Բացի այդ՝ այս անգամ ռեժիմը ձգտում է հերթական ընտրակեղծիքի փոխարեն իր վերարտադրությունն ապահովել հատուկ այդ նպատակով մշակված սահմանադրական մեխանիզմի միջոցով:

Այդ մեխանիզմի ներդրումից հետո մեր երկիրը ներքին ասպարեզում վերածվելու է ժողովրդավարական դեկորացիաներով ցանկապատված համակենտրոնացման ճամբարի, իսկ արտաքին ասպարեզում՝ անկախությունից զուրկ տարածքային միավորի:

Ուստի պետք է օգտվել ռեժիմի նախաձեռնած այս հարկադիր կերպափոխման ընթացքում նրա թուլանալու առիթից, համախմբել ժողովրդին, քաղաքացիական զանգվածային անհնազանդության քայլերով հեռացնել ռեժիմին և համակարգային փոփոխությունների միջոցով երկիրը հանել աղետալի վիճակից:

Այդ նպատակին հասնելու համար Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր առողջ ուժերին ու անհատներին առաջարկում է ձևավորել հարթակ և այնտեղ կազմակերպվող քննարկումների միջոցով մշակել միասնական դիրքորոշում և գործողությունների ծրագիր:

 


Այս թեմայով