«Երիտհանրապետականները աղոթում են Գալուստ Սահակյանի մահը»

Գալուստ-Սահակյան1Եւ այսպես. խորհրդարանում հայտնի լեզվակռվի ժամանակ Կարեն Ավագյանն ու Շմայսը ակտիվացան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հարցին պետք է պատասխաներ Հովիկ Աբրահամյանի թիմակից Արփինե Հովհաննիսյանը: Ուշադրություն՝ արդարադատության նախարարը, ով մի ծպտուն էլ չհանեց իր դեմ կատարվող բառիս բուն իմաստով խուլիգանության կապակցությամբ: Դե խաղն այնքան բարդ էր, որ տվյալ պարագայում վարչապետի թիմին ձեռք էր տալիս, որ Շմայսը ստանձնի Սերժ Սարգսյանի “պաշտպանությունը”, իսկ ես կասեի՝ խորտակումը: Իրավիճակը շատ նման էր Նիկոլ Փաշինյան-Դավիթ Հարությունյան նախորդած բանավեճին, երբ Դավիթը խաղն այնպես գրագետ ուղղորդեց,որ Նիկոլը Հովիկ Աբրահամյանին ակամա հանգիստ թողեց ու անցավ Սերժ Սարգսյանի վրայով, ինչը նույնպես ձեռնտու էր վարչապետական թեւին, ինչպես այժմ: Երիտահանրապետական Կարեն Ավագյանը հավանաբար հաշվարկել էր կամ հանձնարարություն ուներ, որ Նիկոլին ավելի թեժացնի վարչապետական թեւի դեմ, բայց Շմայսը ալիքները խառնեց ու սլաքը կրկին գնաց դեպի Սերժ Սարգսյանը: Դե քանի որ դա բարենպաստ ուղղությամբ էր գնացել, Հովիկ Աբրահամյանի թեւն իսկի ջանք էլ չգործադրեց իրավիճակը “շտկելու” ուղղությամբ: Նա իրեն պահում էր իբրեւ խեղճ ձայնազուրկ: Սերժ Սարգսյանի հավատարիմներից էլ Էդիկ Շարմազանովը փորձում էր ձայնը փոխանցել Արփինե Հովհաննիսյնաին, բայց նա համառորեն չէր ցանկանում “հարվածն” իր վրա վերցնել: Ու այս խաղում կրկին պարտվեց Սերժ Սարգսյանը: Совпадение? Не думаю…
Հիշենք, որ դրան էլ նախորդել էր երիտհանրապետականների կողմից համատարած ու զորախմբով անեծքակոխը իրենց այն անհայտ թիմակցին, ով մամուլ էր շպրտել լուրը, թե երիտհանրապետականները աղոթում են Գալուստ Սահակյանի մահը, որ տեղը զբաղեցնեն: Ակնհայտորեն չէին էլ թաքցնում, որ լուրի պատվիրատուն ՀՀԿ-ական է, ով կապ ունի ընդդիմադիր մամուլի հետ…. Հետեւաբար պետք էր լիցք տալ ընդդեմ վարչապետական թեւի, բայց ստացվեց ինչպես միշտ….
Ահա այսպիսի կուռ եւ կայացած իշխող թիմ…

Գրում է Ստոյպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 455 անգամ
 


Այս թեմայով