Երիտասարդ աղջիկների Թուրքիա պոռնկության տանող կնոջը աջակցում է Աթեշյանը

bfc37135bb73ef9a3abfec28ef6a58ccԱմիսներ առաջ Սարգիս Հացպանյանը հրապարակել էր մի լուսանկար և հայտարարել, որ այդ կինը Հայաստանի երիտասարդ աղջիկների է տանում Թուրքիա, որտեղ նրանք զբաղվում են պոռնկությամբ.«Լուսանկարում Ստամբուլի «մամա Ռոզան» է, իսկական անունը Բավական է, ազգանունը` Այվազյան (հետագայում պարզվել էր, որ այս կնոջ ազգանունը իրականում Խաչատրյան է): Այս կինն ունի ՀՀ քաղաքացիության 4 անձնագիր: Նա Հայաստանից, մասնավորապես Վանաձորից, Շիրակի մարզի տարբեր քաղաքներից հայուհիներին խափելով տանում է Թուրքիա և տարբեր հասարակաց տներում աշխատացնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Օրեր առաջ Հացպանյանը ևս մեկ անգամ հանդես գալով ասուլիսով հայտարարել է, որ Բավական Խաչատրյանին օգնում է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Աթեշյանը.«Արամ Աթեշյանը «ԱԿՕՍ» թերթին տրված հարցազրույցում ասում է, որ այս տիկնոջ ասածները ճիշտ է, իսկ Հացպանյան Սարգիսը ստում է»,-հայտարարել էր Հացպանյանը:

Ի դեպ պետք է նկատել, որ Բավական Խաչատրյան անունով քաղաքացին Սարգիս  Հացպանյանին և նրա խոսքը լուսաբանած մի քանի լրատվամիջոցների դատի է տվել:

 

 

 

Դիտվել է 1,152 անգամ
 


Այս թեմայով