Աշոտ Կարապետյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից

88709ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս տեղեկությունը հենց նոր հաստատեցին ոստիկանությունից:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հիշեցնում են, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Դիտվել է 103 անգամ
 


Այս թեմայով