Երեք տարին շատ ժամանակահատված էր այդ ամենը հասկանալու համար

Այսօր ԱԺ-ում բազմաթիվ օրենսդրական փաթեթների կողքին քննարկվեց նաև կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

 Հիմնական զեկուցող ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը ներկայացնելով նախագծերի բնույթը նշեց, որ  նախատեսվում է  օրենսգրքի 109 հոդվածներում, շուրջ 240 իրավական նորմերում փոփոխություններ և լրացումներ :

Ելույթից հետո ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հետաքրքվեց եկամտահարկի վերաբերյալ նախատեսվելիք փոփոխություններով .«2014թ-ին, երբ որ խորհրդարանում ներկայացվում էր փոփոխությունների մասին այս օրինագիծը, կառավարության ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ մատնանշում էին այն հանգամանքը, որ սա հնարավորություն է տալիս մեր ազգաբնակչությանը, թոթափել սոցիալական բեռը,  շինարարական ոլորտի կաշխուժանա, ի՞նչ փոխվեց այս ժամանակահատվածում , կառավարությունը դադարեց ուզել տնտեսական զարգացում»:

Պատասխան ելույթի ժամանակ Անանյանը նկատեց, որ 3 տարվա ընթացքում կառավարություը իր դիրքորոշումը փոփոխել է, քանի որ 3 տարվա մոնիթորինգի արդյուքնում պարզել է, որ այդ ռեֆորմի սոցիալական բաղադրիչը ընդհանրապես չի գործել, ինչին ի պատասխան Տոնոյանը նկատեց, որ 3 տարին շատ ժամանակահատված էր այդ ամենը հասկանալու համար:

 


Այս թեմայով