Երեք զինծառայող է զոհվել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել

10.07.12-3928զինվորՍեպտեմբերի 5-ին երեկոյան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտ՝ Մարտունի֊Վարդենիս ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներ։

Ինչպես հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Տուժած 5 զինվորականներին տեղափոխել են Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ: Նրանցից մեկը՝ 29-ամյա կապիտան Տարոն Սեդրակյանը, մահացել է հիվանդանոցի ճանապարհին, 38-ամյա մայոր Գրիգոր Սահակյանն ու ենթասպա Գևորգ Վարդանյանը մահացել են սեպտեմբերի 6-ի առավոտյան։ 28-ամյա Հարություն Միրզոյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 30-ամյա Սևակ Գասպարյանինը՝ ծանր։

Դիտվել է 1,629 անգամ
 


Այս թեմայով