«Երեւան դուրս արի փողոց». նախաձեռնությույնը կոչ է անում ամեն օր հավաքվել ոստիկանության մոտ

988567_414121925456126_2302659877189485717_nՄենք ենք տերը մեր երկրի նախաձեռնությունը ֆեյսբուքում միջոցառում է ստեղծել՝ օգտատերերին առաջարկելով հուլիսի 19-ից սկսած՝ ամեն օր ժամը 18.30-ին հավաքվել Էրեբունու ոստիկանությանը հարակից հատվածում:

Բնականաբար, մասնակիցների մի մասը ցանկանում է այնտեղ մնալ շուրջօրյա, որ միշտ հսկողության տակ պահի իրավիճակը և թույլ չտա ոստիկանության բռնի գործողություններ կիրառի Սասնա Ծռեր խմբի տղաների նկատմամբ: Ամեն մարդ ինքը կորոշի մնալ շուրջօրյա թե ոչ:
Անկախ նրանից, թե առանձին իվենթ կբացվի թե ոչ, մենք այս գրաֆիկը չենք փոխելու, այսինքն՝ ամեն օր ժամը 18:30-ից սկսելու ենք հավաքվել Էրեբունու ոստիկանությանը հարող հատվածում կամ մնալու ենք այնտեղ՝ ի զորակցություն Սասնա Ծռեր խմբի տղաների: Մենք ամեն ինչ անելու ենք, որ բացառվի որևէ ուժային լուծում ստեղծված իրավիճակում: Մեր նպատակն է աչալուրջ մնալ մոտակա մի շաբաթվա ընթացքում մինչև հարցի անուժային հանգուցալուծումը:

Կհավաքվենք այն փողոցների խաչմերուկում, որտեղից այն կողմ արդեն ոստիկանությունը փակել է ճանապարհը բեռնատարներով՝ Խորենացի փողոցի վրա: Մենք համարում ենք, որ Սասնա Ծռեր խումբը պաշտպանում է բացառապես Հայաստանի ու նրա քաղաքացիների շահերը, այդ քայլին է գնացել բացառապես այդ շահերից ելնելով և նպատակ ունի ապահովել Հայաստանի ու Արցախի տարածքային անձեռնմխելիությունը ու ամբողջականությունը: Այդ խումբը հայտարարել է, որ չի ձգտում գալ իշխանության:

Եթե այդ խմբի որևէ անդամի նկատմամբ ուժ կիրառվի ոստիկանության կողմից, մենք դա համարելու ենք ոտնձգություն հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության դեմ: Հիշեցնենք, որ այդ խմբում են Արցախի ազատամարտի լեգենդար հերոսներ Պավել Մանուկյանը (Ապարանցի Պավլիկ) և Արային Խանդոյանը (Միայնակ Գայլ) և այլ ազգանվեր հայորդիներ»,- ասվում է «Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության» հայտարարությունում:

Դիտվել է 1,351 անգամ
 


Այս թեմայով