Երեւանում հրդեհ է բռնկվել հետեւակի մարտական մեքենայում

Взрыв иракской БМП-2Երեւանի Դավիթ Բեկ փողոցում, այսօր՝ հունիսի 20-ի առավոտյան ժամը 08.40-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել զինվորական հետեւակի մարտական մեքենայում:

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այրվել է զինվորական մեքենայի շարժիչը: Դեպքի վայր մեկնած հրշեջները մեքենայի շարժիչում առաջացած հրդեհը ժամանակին կարողացել են մարել: Տուժողներ չկան:

Դեպքի վայրում են ժամանել նաեւ եւս մի քանի հետեւակի մարտական մեքենաներ:

Լուսանկարը մեկ այլ հրդեհից է:

Դիտվել է 285 անգամ
 


Այս թեմայով