Երեւանում կրկին կրակոցներ են հնչել

krakocԵրեւանում փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը կրակոցներ են հնչել:Ժամը 01:20-ի սահմաններում հրազենային վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է:Վերջինս ստացել է հրազենային 6 վնասվածք, 2-ը թափանցիկ,երիտասարդի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին:Ըստ նախնական տվյալների երիտասարդը վնասվածքները ստացել է Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածում :Անհայտ անձինք հրազենային վնասվածք ստացած երիտասարդին բերել, թողել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում եւ հեռացել են:

Դիտվել է 158 անգամ
 


Այս թեմայով