Երեւանում կրակոցներ են արձակել ՊՆ գնդապետի Nissan Pathfinder մեքենայի ուղղությամբ

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել. ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ 53-ամյա Կարեն Դ.-ն Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել եւ հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաեւ առջեւի աջակողմյան դռան ապակին եւ կրակոցներն արձակվել է մի քանի անգամ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Կարեն Դ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։

Այս թեմայով