Երեւանում կայացավ 6-րդ ամենամյա «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018» փառատոնը

Օգոստոսի 4-ին, Ազատության հրապարկում կայացավ «ՎՈՐՔԱՈՒԹ  ՖԵՍԹ»-ը՝            (WORKOUT FEST) առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենամասշտաբային միջոցառումներից մեկը, որին մասնակցում էին մարզիկներ և վորքաութի թիմեր  Երևանից, Հայաստանի մարզերի տարբեր քաղաքներից, Արցախից: Փառատոնը նվիրված էր Հայաստանում սթրիթ վորքաութ մարզաձևի հիմադրման 6 ամյակին:

Միջոցառումն ուներ հագեցած օրակարգ, որի շրջանակում նախատեսված էր սթրիթ վորքաութ ուժային նորմատիվների մրցույթ, սթրիթ վորքաութի և  Հայաստանի Կյոկուշին Կարատեի Ֆեդերացիայի կարատեի ցուցադրական ելույթներ, բացօթյա ֆիթնես մասսայական մարզումներ, հայկական ավանդական շուրջպարեր և ռազմապարեր, բրեյք դանս շոու, ինչպես նաև STR ակումբի մասնակցությամբ տյունինգ շոու:

Ամբողջական նյութը այստեղ

Այս թեմայով