Երեւանում ծանր հանցագործություն է հասունանում

arm138391937756Տարոն Մարգարյանը գտել է Երեւանի տրանսպորտի ուղեվարձի դեմ քաղաքացիական հնարավոր պայքարի մոդելը՝ մարդասպանության սպառնալիք: Այդ սպառնալիքը հնչեցրել են նրա գծատեր գործընկերները, որոնք ասուլիսի ընթացքում պահանջել են թանկացում, հակառակ դեպքում սպառնալով, թե չեն կարողանա 100 դրամով պատրաստվել ձմռանն, ու դա կբերի ուղեւորների համար վտանգի:

Երբ Հայաստանի քաղաքացին ձմռանը չի կարողանում պատրաստվել, չի կարողանում ապահովել իր ասենք մանկահասակ երեխաների համար բավարար ջերմություն ու սնունդ, նա ասուլիս չի տալիս, նրան ասուլիսի որեւէ սրահ չի տրամադրվում, նրա մասին չի հիշում մի խումբ լրագրողների հետ փակ հանդիպում անցկացնող Սերժ Սարգսյանը, որ հայտարարում է, թե տրանսպորտը պետք է թանկանա:

Երբ այդ քաղաքացին չկարողանալով պատրաստվել ձմռանն իր երեխային տաքացնելուն, հագցնելուն ու սնելուն՝ որովհետեւ փող չունի, որովհետեւ 100 դրամը իր համար մեծագույն փող է, գնա ու սպանի որեւէ գծատիրոջ եւ նրա փողերով անցկացնի ձմեռը, նրան եթե ոստիկանությունն ու գծատերերը չսպանեն, ապա շատ երկար տարիներ կփակեն բանտում:

Շարքային քաղաքացին իրավունք չունի ձմռան համար փող չունենալու պատճառով մարդ սպանել: Այլ են գծատերերը: Նրանք շարքային քաղաքացի չեն եւ կարող են ասել, որ եթե ձմռանը մենք փող չունենանք, մարդ ենք սպանելու:

Իսկ նրանք հենց դա էլ հայտարարում են: Ու կսպանեն: Պետք չի կասկածել, որովհետեւ նրանց այդ իրավունքը տրված է: Ավելին, նրանց պետություն սպանելու իրավունքն է տված, ինչն էլ կատարվում է տարիներ շարունակ:

Տարոն Մարգարյանը գտել է հասարակությանը շանտաժելու ձեւը: Տրանսպորտ չունենալու շանտաժը չէր անցնում, հասարակությունը հաստատակամ է իր պայքարում: Հիմա նա մտածել է, կամ նրան հուշել են, որ գուցե մարդասպանության սպառնալիքն անցնի: Հավանաբար արդեն տեղն ու ժամն են որոշում, թե որ երթուղու վրա եւ քաղաքի որ հատվածում պետք է տեղի ունենա սպանությունը:

Իրավական երկրում, նման մամուլի ասուլիսից հետո գծատերերին հավանաբար պետք է առնվազն հրավիրեին ոստիկանության բաժին եւ հարցեր ուղղեին, պարզելու համար վտանգի հավանական մեծությունը, իսկ հետո ձեռնարկվեին կանխարգելիչ միջոցառումներ:

Շարունակությունը այստեղ

Դիտվել է 588 անգամ
 


Այս թեմայով