Երեւանի փոխոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Artur-MehrabyanՀՀ ոստիկանապետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արթուր Մեհրաբյանն ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ, նրա փոխարեն Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

Նշենք, որ Մեհրաբյանը նաեւ կարգապահական պատասխանատվության էր ենթարկվել հունիսի 23-ի դեպքերից հետո, երբ Բաղրամյան պողոտայում հայհոյել էր ցուցարար մի կնոջ։

Դիտվել է 192 անգամ
 


Այս թեմայով